Մեկնաբանություն

06.03.2018 00:05


Վազգեն Սարգսյանի տունը՝ սելֆիավորների «ուխտավայր»

Վազգեն Սարգսյանի տունը՝ սելֆիավորների «ուխտավայր»

Թեման մի տեսակ անդուր է, բայց ստիպված եմ գրել:

Հայաստանում մի ավանդույթ է ձևավորվել: Ով ուզում է լեգիտիմություն ստանալ ու «աչոկ» հավաքել, գնում է Վազգեն Սարգսյանի տուն: Դա հատկապես «շուստրի» իշխանավորներին է վերաբերում:

Այդպես են անում Տիգրան Սարգսյանը, Մանվել Գրիգորյանը և այլք:

Այդպես արեց նաև վերջերս Հայաստանի նախագահ նշանակված բրիտանահպատակ Արմեն Սարգսյանը:

Գնում են, լավ են անում, բայց ինչո՞ւ են անպայման նկարվում ու գցում Ֆեյսբուք:

Եթե Ձեր այցը ներքին մղման ու անկեղծ ցանկության արդյունք է, ապա ի՞նչ կարիք կա սելֆիներ անել: Եթե սելֆիի համար եք գնում, նշանակում է՝ ոչ թե Վազգենի հիշատակն եք հարգում կամ նրա ընտանիքի անդամներին մեծարում, այլ ձեր «փիառ»-ն եք անում:

Չգիտեմ, թե որքան է օգտակար այդ «փիառը», բայց մի բան հաստատ գիտեմ, որ ֆոտոխցիկների ներկայությամբ Վազգենի մորը ծաղիկ տալը կամ նրա հետ ժպտադեմ նկարվելը ուրիշ տպավորություն է թողնում: Վազգենի տնեցիներն էլ այնքան քաղաքավարի են, որ չեն մերժում «փիառվողներին», բայց ամեն ինչ չափ ու սահման պետք է ունենա:

Նկարվեք ու ձեր ընտանեկան ալբոմի մեջ պահեք, այլ ոչ թե էժանագին «աչոկներ» հավաքեք:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը