Լրահոս

09.02.2010 16:49


Արամ Սարգսյան. «Սա ոչ թե վերջնագիր է, այլ ուղղակի առաջարկ...»

Արամ Սարգսյան. «Սա ոչ թե վերջնագիր է, այլ ուղղակի առաջարկ...»

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին ասել է, թե նախագահը ճիշտ քայլ է կատարել։

-Նա օգտվել է առիթից և ուղերձ ուղարկել։ Սա շատ կարևոր էր։ Նա նորից ներկայացրել է դիրքորոշումը, որ հայկական կողմը ցանկություն ունի առանց նախապայմանների այդ հարցը քննարկել, և Հայաստանի հստակ դիքորոշումն է ասել՝ առ այն՝ մենք պատրաստ ենք վարերացնել, բայց թուրքական կողմը ձգձգում է՝ պատճառաբանելով ՍԴ որոշումը,-նշել է նա։

Ըստ Արամ Սարգսյանի՝ սրանից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները կարող են շատ հետաքրքրական լինել։

-Սա ոչ թե վերջնագիր է, այլ ուղղակի առաջարկ՝ անպայման պատասխան ստանալ այդ ուղերձին։ Այս պարագայում հետաքրքրական կլինի, թե ինչ արձագանք կտա Թուրքիայի ղեկավարությունը,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը