Երևանում կանխվել է 30-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը
Այսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ իրեն ցած նետելով:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, քաղաքացիները կարողացել են համոզել կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղամարդուն, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, այնուհետև փրկարար-հոգեբանը կարողացել է հոգեբանական զրույցի արդյունքում նրան տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժզննում անցնելուց հետո ինքնասպանության փորձ կատարողը հրաժարվել է մնալ հիվանդանոցում, որտեղից նրան տեղափոխել են Ոստիկանության կենտրոնական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը Երևանի բնակիչ, 30-ամյա Գ. Տ.-ն է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։