Օրենքի նոր փոփոխություններով՝ նախագահը պետական պարգևներ և կոչումներ շնորհելու հարցում սոսկ հաստատողի գործառույթ կունենա
Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ըստ որի այսուհետ պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավունք կունենա վարչապետը, Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները, իսկ նախագահը այդ միջնորդությունը միայն պետք է հաստատի։
Եթե Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահը իրավասու են իրենց գործունեության ոլորտներին առնչվող անձանց պարգևատրելու կամ կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես գալ, ապա վարչապետը իրավասու է միջնորդությամբ դիմելու Հանրապետության նախագահին բոլոր պետական պարգևների և կոչումների վերաբերյալ։
Պատասխանելով «Ազատության» հարցին՝ արդյոք սա չի՞ նշանակում, որ այսպիսով հերթական լծակն է վերցվում երկրի նախագահի ձեռքից, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այս փոփոխությունները կատարվում են օրենքները Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար։

Աղբյուրը՝ Ազատություն