Իտալիան՝ առանց մեծամասնության․ խորհրդարանական ընտրություններում Բեռլուսկոնիի դաշինքն առաջին տեղում է (տեսանյութ)
Մարտի 4-ին Իտալիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ առաջին տեղում է աջ կենտրոնամետ դաշինքը, որը կազմել եննախկին վարչապետ, 82-ամյա Սիլվիո Բեռլուսկոնիի «Առա՛ջ, Իտալիա» շարժումը և Մաթեո Սալվինիի «Հյուսիսի լիգա» կուսակցությունը։ Դաշինքը ստացել է ընտրողների ձայների 37%-ը, ինչը նշանակում է, որ մեծամասնություն ձևավորել չի կարող։
Դաշինքին հաջորդում է եվրասկեպտիկ «5 աստղի շարժում» կուսակցությունը՝ մոտ 30%։
Մատեո Ռենցիի գլխավորած իշխող ձախ կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությունը 3-րդ տեղում է:
Այս քվեարկությամբ ընտրում էին Պատգամավորական պալատի 630 անդամի և 315 սենատորի: Քվեարկության արդյունքներով ձևավորվելու է երկրի նոր կառավարությունը։
Քաղաքական ուժերից որևէ մեկին քվեների 40%-ն էր անհրաժեշտ ստանալ կառավարություն ձևավորել կարողանալու համար։
Իտալիան՝ առանց մեծամասնության․ խորհրդարանական ընտրություններում Բեռլուսկոնիի դաշինքն առաջին տեղում է (տեսանյութ)
Մարտի 4-ին Իտալիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ առաջին տեղում է աջ կենտրոնամետ դաշինքը, որը կազմել են նախկին վարչապետ, 82-ամյա Սիլվիո Բեռլուսկոնիի «Առա՛ջ, Իտալիա» շարժումը և Մաթեո Սալվինիի «Հյուսիսի լիգա» կուսակցությունը։ Դաշինքը ստացել է ընտրողների ձայների 37%-ը, ինչը նշանակում է, որ մեծամասնություն ձևավորել չի կարող։

7or.am