Կարծիք

05.03.2018 10:14


Սամվել Բաբայանը հավատում է, որ չեն դավաճանի, սվինով թիկունքից չեն խոցի, նաև չեն հանձնվի, չեն համակերպվի

Սամվել Բաբայանը հավատում է, որ չեն դավաճանի, սվինով թիկունքից չեն խոցի, նաև չեն հանձնվի, չեն համակերպվի

Այսօր մեր կողքին ապրող հերոսներից Սամվել Բաբայանի ծննդյան օրն է:

Պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչել և աշխատել նրա հետ: Ո՞վ է իսկական հերոսը, ինչպիսի՞ն նա պետք է լինի՝ ամեն մեկը կարող է ունենալ իր կարծիքը: Ինձ համար հերոսը դա ամենևին իդալականացված կերպար չէ. Նա սովորական մարդ է՝ իր թերություններով, բայց ի տարբերություն շատերիս՝ նա նաև մարդու չհանձնվող տեսակն է, չընկճվող տեսակը. Սամվել Բաբայանի դեպքում դա նաև սուր միտքն է ու ռազմական ստրատեգի տաղանդը, իր ազգին, հայրենիքին անմնացորդ նվիրվածությունը...ահա թե ինչու Բաբայանը հաճախ մտովի ռազմադաշտում է ու գծում է հերթական ռազմական քարտեզը:

Որպես ստրատեգ նա պատրաստվում էր մեծ պատերազմի. ի՞նչ պետք է անենք մենք, եթե թե՛ արևմտյան, թե՛ արևելյան մեր «բարեկամները» միաժամանակ հարձակվեն, և այս հարցադրման վերլուծությունն էր, որ բոլորիս հանգեցնում էր հզոր տնտեսությամբ, ինքնաբավ հայրենիքի գաղափարին...ողջ հոգով ատում էր այդ հայրենիքը գռփողներին...

Ո՞ւնի նա թերություններ․ միանշանակ: Ամենակարևո՞րը: Նա հավատում է իր կողքը կանգնած ցանկացած հայի... Նա հավատում է, որ բոլորս մեր երկիրը սիրում ենք նույնքան և նույն կրքով... Հետևաբար չեն դավաճանի, սվինով թիկունքից չեն խոցի, նաև չեն հանձնվի, չեն համակերպվի... Իրականում դա այդպես չէ ցավոք... Ավելին՝ իրականում նրան շատերը ատում են հենց չհանձնվելու, չհամակերպվելու հատկությունների համար, ու ավելի քան 20 տարի նա հարվածներ է ստանում հենց թիկունքից... Բայց ամեն անգամ վերադառնում է պայքարի դրոշը ձեռքին:

Մոտ 20 տարի առաջ իր նամակներից մեկում նա գրել էր, որ մեկ թշնամու դեմ կռիվ տալու փոխարեն ստիպված կռվում է 4-ի՝ ադրբեջանցիների, ՀՀ իշխանությունների, ՀՀ ՊՆ-ի և ԼՂՀ իշխանությունների դեմ: Նամակի հասցեատերը Վազգեն Սարգսյանն էր. նրա ծննդյան օրն էլ է այսօր:

Սամվել Բաբայանը իր ծննդյան օրը կնշի ճաղերի հետևում, Վազգեն Սարգսյանը՝ գերեզմանում... էսպիսին է մեր սերն ու գնահատականը հերոսներին... Շնորհավոր...

Գնել Ղլեչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը