Հայաստանը խոպանչիների երկիր է այն առումով, որ մեր քաղաքացիների մի ստվար հատվածը մեկնում է, ժողովրդական լեզվով ասած, խոպան (հիմնականում Ռուսաստան), այնտեղ փող աշխատում և ուղարկում ընտանիքին: Մեզ մոտ դրսի գումարներով ապրողների ընդհանուր քանակը մի քանի հարյուր հազար է:
Մեր երկիրը «նստած» է մասնավոր տրանսֆերների վրա: Եթե այդ տրանսֆերներին գումարենք պետության վերցրած վարկերը, ապա կստացվի, որ Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է դրսից եկող գումարներից:
Պետությունն այստեղ բյուջե է հավաքում հարկային ճնշումների և տուգանքների միջոցով: Հետո այդ բյուջեն գնումների միջոցով մսխվում է ու անհրաժեշտություն է առաջանում նոր վարկերի:
Վերջին 10 տարում մեր պետական պարտքն ավելացել է մի քանի անգամ՝ հասնելով 7 միլիարդ դոլարի: Դրանից առաջ 1,4 միլիարդ էր, որը կուտակվել էր անկախության առաջին 17 տարվա ընթացքում:
Որքան շատանում են հարկային ճնշումն ու բեռը, այնքան ավելի շատ է կարիք լինում դրսից վարկ վերցնելու: Ու որքան վատանում է կյանքի որակը, այնքան ավելի շատ խոպանչի է որոշում ոչ թե փող ուղարկել դրսից, այլ ընտանիքով մեկնել խոպանի վայր, այսինքն՝ արտագաղթել:
Ուշագրավ է, որ օրերս արձանագրվեց ներգնա խոպանի ևս մեկ դեպք (նախկինում Կարեն Կարապետյանն էր «Մոսկվա տեղը» թողել ու եկել վարչապետ աշխատելու):
Պարզվեց, որ Անգլիայից Հայաստան է եկել էլիտար խոպանչի: Նա էլ մեր հայրենակիցների պես խոպանի վայրում գրանցման ու քաղաքացիության խնդիրներ ունի, բայց այստեղ շատ բարեհաճ են գտնվել իրավական խնդիրներ ունեցող էլիտար խոպանչու հանդեպ՝ նրան նշանակելով ՀՀ նախագահ: Խոսքը, ինչպես կռահեցիք, Արմեն Սարգսյանի մասին է: Նա տիպիկ խոպանչի է, քանզի ընտանիքը դրսում է: Ինքն այստեղ աշխատելու է, բայց հոգով ու սրտով Անգլիայում է լինելու՝ ընտանիքի հետ: Փողերն էլ խոպանի վայրում չի պահելու, այլ հանելու է դուրս: Եվ դա բնական է: Բոլոր խոպանչիներն էլ այդպես են վարվում:
Դրսում գտնվող ընտանիքի հետ հոգով ու սրտով լինելը շատ լավ բան է, բայց երբ այդպիսի վիճակում է հայտնվում սահմանադրորեն պետության գլուխ հռչակված մարդը, ապա դա խայտառակություն է: Նաև՝ տրագիկոմեդիա:
Խոստացել էին Հայաստանը կրկեսի չվերածել: Բայց խոստումը չպահեցին: Դեռ մի բան էլ Հայաստանը դարձրեցին խոպան՝ էլիտար խոպանչիների համար:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ Արմեն Սարգսյանը սրտաճմլիկ ձևակերպումներ էր տալիս այն մասին, որ ինքը միայն պաշտոն ունեցած ժամանակ չի եղել ՀՀ քաղաքացի, այլ նաև որպես ազատ մարդ է ծոցում պահել ՀՀ անձնագիրը: Եվ որպես հիմնավորում նա նշեց, որ 2000 թվականին ազատվել է դեսպանի պաշտոնից, սակայն Բրիտանիայի քաղաքացի է դարձել ոչ թե անմիջապես ազատվելուց հետո, այլ 2002-ի վերջում:
Արմեն Սարգսյանը, թերևս, չզգաց, որ իր այդ «հայրենասիրական» պատասխանով է՛լ ավելի հայտնվեց վատ վիճակում:
Բանն այն է, որ երկքաղաքացիության հնարավորություն ՀՀ-ում ստեղծվել է 2005-ի Սահմանադրությամբ: Մինչև այդ երկքաղաքացիությունն արգելված էր, և եթե որևէ մեկը ցանկանում էր այլ պետության քաղաքացի դառնալ, ապա պետք է հրաժարվեր ՀՀ քաղաքացիությունից:
Արմեն Սարգսյանը, փաստորեն, իր կյանքի մի հատվածում հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից (կամ էլ՝ օրենք է խախտել ու բրիտանացիներին խաբելով՝ նաև այնտեղի քաղաքացու անձնագիր է վերցրել, որպեսզի բիզնես անի): Դա, իհարկե, նրա իրավունքն էր, բայց նման մարդն ի՞նչ բարոյական իրավունք ունի ՀՀ նախագահ դառնալ, այն էլ՝ թոզ փչելու և էլիտար խոպանչիություն անելու հստակ առաջադրանքով:
Հայրենիքը վերածվեց խոպանի