Իտալիայում խորհրդարանական ընտրություններ են․ Բեռլուսկոնիի դաշինքը վճռական է տրամադրված
Մարտի 4-ին Իտալիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում․ ընտրելու են Պատգամավորական պալատի 630 անդամի և 315 սենատորի:Քվեարկության արդյունքներով կձևավորվի երկրի նոր կառավարությունը։
Ըստ հարցումների՝ քաղաքացիների 37%-ն աջակցում է աջ կենտրոնամետ դաշինքին, որը կազմել են նախկին վարչապետ, 82-ամյա Սիլվիո Բեռլուսկոնիի «Առա՛ջ, Իտալիա» շարժումը և Մաթեո Սալվինիի «Հյուսիսի լիգա» կուսակցությունը։ Այս դաշինքը կողմ է հանդես գալիս ԵՄ-ից Իտալիայի դուրս գալու հանրաքվեին: Նաև առաջարկում է արտաքսել ներգաղթյալներին և հարկերը նվազեցնել երկու անգամ։ Դեմ է հակառուսական պատժամիջոցներին։
Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցում է ավելի քան 40 քաղաքական ուժ, բայց հիմնական պայքարը 3 դաշինքի միջև է՝ «Առա՛ջ, Իտալիա»-ի, «Իտալիայի եղբայրներ»-ի և Մաթեո Սալվինիի «Լիգա» շարժման։
Սակայն հավաքել 40%, որն անհրաժեշտ է կառավարություն ձևավորելու համար, թերևս, որևէ մեկին չի հաջողվի։ Այդ դեպքում երկրի նախագա՛հը կորոշի՝ ում տալ մանդատը։
Իտալիայում խորհրդարանական ընտրություններ են․ Բեռլուսկոնիի դաշինքը վճռական է տրամադրված
Մարտի 4-ին Իտալիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում․ ընտրելու են Պատգամավորական պալատի 630 անդամի և 315 սենատորի: Քվեարկության արդյունքներով կձևավորվի երկրի նոր կառավարությունը։

7or.am