Մարդիկ կան, որոնք ակամա քո կյանքի մի մասն են դառնում: Քո կյանքի թեկուզ շա՜տ փոքր մի հատվածում նրանք լինում են ու նրանց չես մոռանում: Հենց վերջերս սուպերմարկետներից մեկում տեսա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանին: Դրամարկղի մոտ նա զննող հայացքով նայեց ինձ ու խիստ քաղաքավարի հարցրեց. -Ներեցեք, Դուք Թատերականի պանսիոնատում էիք, չէ՞, ապրում, Խորեն Աբրահամյանի տան հարևանությամբ: Անձայն, գլխի դրական շարժումով պատասխանեցի՝ այո: Ապշել էի, որ հիշեց: Այսօր նա հանկարծամահ է եղել: 65 տարեկանում: 88-ի երկրաշարժից հետո Գյումրու թատրոնի դերասաններն ու ռեժիսորները, նաև Բաքվի ջարդերից փրկված մեր հայրենակիցները ապրում էին Նորքում գտնվող Թատերական գործիչների պանսիոնատում: Ցրտի ու մթի տարիներին ինֆեկցիոն հիվանդանոցը հոսանք ուներ և, քանի որ պանսիոնատը գտնվում էր հենց հիվանդանոցի կողքին, մենք էլ լույս ունեինք, ու ես Արա Ասոյանին անվանում էի «Լույսի մարդը»: Բժիշկը նաև աչք էր փակում հիվանդանոցի տարածքով պանսիոնատի բնակիչների անցուդարձի վրա, ինչով զգալիորեն կարճանում էր մեր ճանապարհը: Դա անթույլատրելի էր, բայց մի անցք էինք բացել ու կարճացրել դեպի շրջանային իջնող մեր ճանապարհը: Այդ խառը կամ խառնակ ժամանակներում նա իրեն դրսևորում էր չափազանց զուսպ և օրեցօր ավելացող հիվանդների նկատմամբ (մեծ թիվ էին կազմում երեխաները) գլխավոր բժշկի հոգատարությունն ակնհայտ էր, ինչը տեսնում էինք ամեն օր:
Ես նրան անվանում էի «Լույսի մարդը»
Մարդիկ կան, որոնք ակամա քո կյանքի մի մասն են դառնում: Քո կյանքի թեկուզ շա՜տ փոքր մի հատվածում նրանք լինում են ու նրանց չես մոռանում:
Հենց վերջերս սուպերմարկետներից մեկում տեսա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանին: Դրամարկղի մոտ նա զննող հայացքով նայեց ինձ ու խիստ քաղաքավարի հարցրեց.
-Ներեցեք, Դուք Թատերականի պանսիոնատում էիք, չէ՞, ապրում, Խորեն Աբրահամյանի տան հարևանությամբ:
Անձայն, գլխի դրական շարժումով պատասխանեցի՝ այո:
Ապշել էի, որ հիշեց:
Այսօր նա հանկարծամահ է եղել: 65 տարեկանում:
88-ի երկրաշարժից հետո Գյումրու թատրոնի դերասաններն ու ռեժիսորները, նաև Բաքվի ջարդերից փրկված մեր հայրենակիցները ապրում էին Նորքում գտնվող Թատերական գործիչների պանսիոնատում:
Ցրտի ու մթի տարիներին ինֆեկցիոն հիվանդանոցը հոսանք ուներ և, քանի որ պանսիոնատը գտնվում էր հենց հիվանդանոցի կողքին, մենք էլ լույս ունեինք, ու ես Արա Ասոյանին անվանում էի «Լույսի մարդը»:
Բժիշկը նաև աչք էր փակում հիվանդանոցի տարածքով պանսիոնատի բնակիչների անցուդարձի վրա, ինչով զգալիորեն կարճանում էր մեր ճանապարհը: Դա անթույլատրելի էր, բայց մի անցք էինք բացել ու կարճացրել դեպի շրջանային իջնող մեր ճանապարհը:
Այդ խառը կամ խառնակ ժամանակներում նա իրեն դրսևորում էր չափազանց զուսպ և օրեցօր ավելացող հիվանդների նկատմամբ (մեծ թիվ էին կազմում երեխաները) գլխավոր բժշկի հոգատարությունն ակնհայտ էր, ինչը տեսնում էինք ամեն օր:
Ափսոս, շատ ափսոս...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից