Աշխարհ

02.03.2018 13:35


Բաքվի նարկոդիսպանսերում հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել

Բաքվի նարկոդիսպանսերում հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել

Բաքվում 24 մարդ է զոհվել Հանրապետական նարկոդիսպանսերում այսօր վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով:

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, փրկարարներին հաջողվել է 34 մարդու տարհանել, կրակը մարվել է, հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն:

Առավոտից դեպքի վայր են ժամանել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը