Կարծիք

02.03.2018 13:16


Ի՜նչ աստիճանի կարելի է նսեմացնել, զրոյացնել ՀՀ նախագահի կարգավիճակը

Ի՜նչ աստիճանի կարելի է նսեմացնել, զրոյացնել ՀՀ նախագահի կարգավիճակը

Ի՜նչ աստիճանի կարելի է նսեմացնել, զրոյացնել ՀՀ նախագահի կարգավիճակը, որ թեկնածուի ընտրությունը ԱԺ-ում անցկացնես ինչ-ինչ նորմատիվ ակտերի, ջրային ռեսուրսների, հենաշարժողական, աղբահանության ու նմանատիպ հարցերի քննարկման արանքում:
Էսպես էլի՝ ձեռի հետ համ էլ եկեք նախագահ ընտրենք:
Սա կատարյալ ծաղր է այդ ինստիտուտի նկատմամբ, որը իջեցվեց համատիրության նախագահի ընտրության մակարդակի:
Չեմ խոսում արդեն այն մասին, որ հանրության մեծ մասն իսկի չիմացավ էլ, որ ԱԺ-ում ՀՀ նախագահ է ընտրվել:
Երեք տասնամյակ հայրենիքից պորտալարով կտրված մարդուն, երևի, հասնում էր խցկել ընդամենը ԱԺ օրակարգում ընդգրկված հարցերի շարքում:
Ինչ վերաբերում է նրա քաղաքացիության հարցին, որ երեկ ԱԺ-ում դարձավ «թոփ թեմա», ինչը կրքոտ շրջանառեց շա՜տ թունդ ընդդիմադիր դաշինքը, դա, ինչպես ասում են, այլ օպերայից է, որի պարտիտուրի հեղինակը Սերժ Սարգսյանն էր:
Իր մոտ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանին ավելի հլու դարձնելու այլ ձև կա՞, քան քաղաքացիության մասին բարաթ չունենալու խնդիրն է:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը