Աշխարհ

02.03.2018 12:48


Վստահ եմ, որ Մխիթարյանի և Օբամեյանգի մոտ ամեն ինչ կստացվի. Վենգեր

Վստահ եմ, որ Մխիթարյանի և Օբամեյանգի մոտ ամեն ինչ կստացվի. Վենգեր

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ԱՊԼ-ի 28-րդ տուրում «Ման. Սիթի»-ից կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:3) պաշտպանել է «զինագործներ»-ի ֆուտբոլիստներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգին և Հենրիխ Մխիթարյանին:

«Նրանց ժամանակ է պետք հարմարվելու համար: Յուրաքանչյուր պարտություն ճնշման է ենթարկում: Այս ֆուտբոլիստները վերջերս են միացել մեր թիմին: Վստահ եմ, որ նրանց մոտ ամեն ինչ կստացվի: Ինչ վերաբերում է այսօրվա խաղին, ապա երկու թիմն էլ խաղադաշտում մեծ ծավալի աշխատանք կատարեց: Ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից սա մեր ամենալավ հանդիպումը չէր: Գիտեի, որ առաջին խաղակեսում բարդ է լինելու մեզ համար: Մրցակիցն օգտվեց մեր պաշտպանության բոլոր թուլություններից»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը