Աշխարհ

02.03.2018 11:11


Թուրքական դատարանը բեկանել է հայկական եկեղեցու պետականացման որոշումը

Թուրքական դատարանը բեկանել է հայկական եկեղեցու պետականացման որոշումը

Թուրքիայի Գերագույն վարչական դատարանը բեկանել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պատականացման որոշումը:

Դիարբեքիրում քրդերի հետ բախումներից հետո Թուրքիայի կառավարությունը 2016 մարտ 21-ին որոշել էր պետականացնել Դիարբեքիրի Սուր շրջանի մի հատվածը, որտեղ գտնվում էին հայկական Սուրբ Կիրակոս, քաղդեական Սուրբ Սարգիս, հայկական կաթոլիկ, ասորական Սուրբ Աստվածածին և բողոքական եկեղեցիները:

Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը գերագույն վարչական դատարանում բողոքարկել էր նախարարների խորհրդի որոշումը: Դատարանն էլ կառավարության որոշումը չեղարկելու վճիռ է կայացրել՝ հղում անելով սեփականության իրավունքի պաշտպանության գործերով Սահմանադրական և Մարդու իրավունքների եվրոպական դատարաների (ՄԻԵԴ) կայացրած վճիռներին:

Դատարանը գործի քննության ընթացքում հարցադիմում էր ուղարկել Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարություն՝ պահանջելով տեղեկություն տրամադրել եկեղեցու պետականացման պատճառների, հետագա շահագործման նպատակների մասին: Սակայն նախարարությունը որևէ կերպ չի արձագանքել դատարանի հարցմանը:

Նշենք, որ եկեղեցին թուրք-քդական բախումների ժամանակ մեծ վնաս էր կրել և 2015 թվականից փակ է մինչև այսօր: Եկեղեցու տարածք մուտքն արգելված է, քանի որ այն գտնվում է անվտանգության ուժերի հսկողության տակ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը