2007 թվականի մարտի 3-ին Պեկինում անցկացված Լսողության խանգարումների կանխարգելմանն ու լսողության վերականգնման խնդիրներին նվիրված առաջին միջազգային գիտաժողովն առիթ դարձավ, որպեսզի ամեն տարի նշվի Լսողության պահպանման համաշխարհային օրը: Այն նպատակ ունի բարձրացնելու իրազեկվածությունը և խթանելու լսողության և ականջի առողջության պահպանումը ամբողջ աշխարհում:
Գոյություն ունեն երեխաների լսողության խանգարումների մի շարք պատճառներ: Դրանք կարող են լինել բնածին, վարակիչ հիվանդությունների, չիմացությամբ լսողության համար վնասակար դեղերի օգտագործման հետևանք:
2008 թվականից Հայաստանում իրականացվում է նորածինների լսողության սկրինինգ: Վաղ հասակում, մինչև երեխայի խոսքի զարգացումը խլություն հայտնաբերելու, լսողական ապարատով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական ադապտացիան: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` յուրաքանչյուր 1000 երեխայից 1-2-ի մոտ հայտնաբերվում է լսողության խանգարում:
Լսողության պահպանման համաշխարհային օրն է

7or.am