Քաղաքական

02.03.2018 11:40


ԱԺ-ն ՀՀ նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին

ԱԺ-ն ՀՀ նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին

Այսօր ՀՀ ԱԺ-ն երկրի նախագահ է ընտրել՝ սահմանադրական փոփոխություններից հետո առաջին անգամ։

Սերժ Սարգսյանի առաջարկով՝ ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել էին Արմեն Սարգսյանի թեկնածությունը:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորից 101-ը։ Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 90, դեմ՝ 10 պատգամավոր։ Անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ։

Նա այդ պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում, որը կգումարվի ապրիլի 9-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը