Թուրքիան կրկին ստորագրեց պատմական սխալի տակ. Թաներ Աքչամ
Հայ-թուրքական արձանագրություններին ընթացք չտալով Թուրքիան հերթական անգամ ստորագրեց պատմական սխալի տակ:
Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ասել է հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը:
Նա ընդգծեց, որ արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանը հայտարարեց այն, ինչն արդեն հստակ էր:
«Արձանագրությունները Թուրքիայի կառավարության կողմից արված հայտարարություններից անմիջապես հետո արդեն սպանվել էին և վերածվել դատարկ թղթի կտորի: Չեմ կարող ասել, թե երբ կձևավորվի անհրաժեշտ կամք՝ կանգնելու արձանագրությունների հետևում: Մարդկության պատմությունը լի է նման հարյուրավոր, անգամ հազարավոր բաց թողնված հնարավորություններով: Սա էլ մի մեծ հնարավորություն էր, որը բաց թողնվեց… Մեզ մնում է միայն ասել՝ ափսոս, և կրկնել՝ Թուրքիան կրկին ստորագրեց պատմական սխալի տակ»,- ասաց Աքչամը: