Կարծիք

02.03.2018 09:09


Արմեն Սարգսյանի ելույթը փառահեղ ջուրծեծոցի էր՝ մի քիչ գրական-գեղարվեստական թեքումով

Արմեն Սարգսյանի ելույթը փառահեղ ջուրծեծոցի էր՝ մի քիչ գրական-գեղարվեստական թեքումով

Ոչ մի ուշագրավ միտք, ոչ մի հետաքրքիր գաղափար, ոչ մի տեսլական կամ ծրագիր:
-Բառեր, բառեր, բառեր...ինչպես ասում է Շեքսպիրի Համլետը:
Ահա՛ այսպիսի տպավորություն ստացա ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ելույթից, որը փառահեղ ջուրծեծոցի էր՝ մի քիչ գրական-գեղարվեստական թեքումով:
Ձեզանից որևէ մեկն ինչ-որ բան հիշո՞ւմ է նրա՝ ԱԺ ամբիոնից ունեցած ելույթից:
Ես միայն հիշում եմ այն, երբ ասաց՝ մենք արդեն հզոր ու հարուստ պետություն ենք, բայց ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն:
Համաձայնեք, որ շա՜տ խորիմաստ դիտարկում է. չգիտես՝ նախադասության որ մասին հավատալ...
Լա՛վ, երկրում տիրող իրավիճակից անտեղյակ մարդուն ելույթի համար մեկ ժամ տրամադրել էիք, որ ի՞նչ ասեր:
Ոչինչ չասելու համար 5 րոպեն էլ հերիք էր...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը