Կարծիք

01.03.2018 20:38


Արմեն Սարգսյանի որդիների բանակում (չ)ծառայելու հարցի մասին

Արմեն Սարգսյանի որդիների բանակում (չ)ծառայելու հարցի մասին

Պարզվում է, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող (երբևէ) երիտասարդներից որևէ մեկ ծնողի ՀՀ քաղաքացի լենելու պարագայում, եթե այդ երիտասարդները այցելում են Հայաստան, ապա ձերբակալվում են և պարտադրում են անցնել զինվորական ծառայություն։ Նման կոնկրետ դեպքեր կան։

Հարց N 1 - Արդյոք Արմեն Սարգսյանի որդիները 18 տարեկան լրանալուց հետո Հայաստան այցելե՞լ են, թե՞ ոչ։ Եթե այո՛, ապա ինչո՞ւ չեն ձերբակալվել։

Հարց N 2 - Նախագահի պաշտոնի անցնելուց հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Արմեն Սարգսյանը, երբ մյուս ՀՀ քաղաքացիների ՀՀ քաղաքացի չհանդիսացող որդիներին ձերբակալեն ու պարտադրեն զինծառայություն անցնել, ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ՈՐ ՆՈՒՅՆԸ ԱՐԵԼ ԵՆ ԻՐ ՏՂԱՆԵՐԸ, ՈՐՔԱՆ ԳԻՏԵՄ։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը