Ստամբուլում «Իսլամական պետությանը» անդամակցելու մեղադրանքով 29 մարդ է ձերբակալվել
Փետրվարի 28-ին Ստամբուլի մի քանի թաղամասերում Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ կասկածվող 29 մարդու: Այս մասին հայտնում է թուրքական «Սյոզջու» պարբերականի կայքը:
Բոլոր ձերբակալվածները այլ պետությունների քաղաքացիներ են: Թուրքական աղբյուրի տվյալներով՝ նրանք Սիրիայում և Իրաքում կռվել են ԻՊ կազմում և Թուրքիայի տարածքում նախապատրաստվում էին հարձակումներ իրականացնել:
Հիշեցնենք, որ ըստ բրիտանական The Economist հանդեսի՝ «Իսլամական պետության» զինյալները Իրաքում և Սիրիայում պարտություն կրելուց հետո այդ երկրներից դուրս են բերել շուրջ 400 միլիոն ամերիկյան դոլար: Զինյալների գումարների մի մասը տարբեր միջոցներով հայտնվել է Թուրքիայում, որտեղ էլ դրանք օգտագործվում են կազմակերպության «քնած բջիջները» պահելու համար:
Ավեի վաղ էլ թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:
Նմանատիպ տեղեկություններ էր 2017-ի հոկտեմբերին տարածել նաև սիրիական մերձընդդիմադիր, Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունը: Ըստ դրա՝ «Իսլամական պետության» տասնյակ դաշտային հրամանատարներ հազարավոր դոլարներ են վճարում Թուրքիայի տարածք անցնելու համար:
Թուրքական կողմը հայտնել է, որ Թուրքիայի տարածքում 2017-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում «Իսլամական պետության» հետ կապ ունենալու համար ձերբակալվել է շուրջ 900 մարդ:

Աղբյուրը՝ razm.info