Աշխարհ

01.03.2018 09:29


Լոս Անջելեսում ոստիկանները հայ տղամարդու են գնդակահարել

Լոս Անջելեսում ոստիկանները հայ տղամարդու են գնդակահարել

Լոս Անջելեսում ոստիկանները հայ տղամարդու են գնդակահարել։ Լոս Անջելեսի ոստիկանապետ Չալի Բեքի փոխանցմամբ, սպանվածը Պանորամա Սիթիի 22-ամյա բնակիչ Օրբել Նազարյանսն է եղել, որը ինքնասպանության հակումներ է ունեցել:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։ Տղամարդը զանգահարել էր ոստիկանություն և հայտնել, թե ատրճանակ ու դանակ ունի իր մոտ։ Ժամանած ոստիկանները նրա ձեռքին մոտ կես մետր երկարությամբ սուր ձող են նկատել։ Նազարյանսը հրաժարվել է ենթարկվել ոստիկաններին և սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի համար։ Բեքի խոսքով, ոստիկանները միացրել են իրենց տեսախցիկները և ամբողջությամբ արձանագրել միջադեպը։

Օրբել Նազարյանսը լավ հայտնի է եղել իրավապահներին՝ իր սուիցիդալ հակումների համար, և ոստիկանները հարկադրված են եղել կրակ բացել և սպանել նրան։ Դեպքի կապակցությամբ քննությունը շարունակվում է։

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը