Սմարթֆոնների ոլորտի անկանխատեսելի ապագան (տեսանյութ)
Բարսելոնայում մեկնարկել է բջջային հեռախոսների ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների՝ «Բջջային հեռախոսների համաշխարհային կոնգրես» ցուցադրությունը, որի շրջանակներում քննարկվելու է 478 մլրդ դոլար գնահատվող շուկայի զարգացումն ու ապագան:
Ի՞նչ նորարարություններ են սպասվում սմարթֆոնների աշխարհում:
«Կարծում եմ մենք հասել ենք մի կետի, երբ նորարարությունների առումով արդեն բարդ է որևէ նոր բան ակնկալելը: Տեսե՛ք, նույնիսկ Samsung և Apple ընկերությունների ապրանքատեսակների թարմացման փուլը 2 տարուց դարձել է 3 տարի»,-ասում է «Կանալիս» ընկերության վերլուծաբան Բեն Սթեյշնը:
Բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունները ներկայումս ավելի մեծ ուշադրություն են դարձնում սմարթֆոնի տեսախցիկի առանձնահատկություններին:
Samsung ընկերության նոր Galaxy S9 մոդելը հիմնականում չի տարբերվում նախորդ մոդելից, սակայն կատարելագործված տեսախցիկով ստացված պատկերի որակը անհամամեմատ բարձր է: Տեսախցիկը նույնիսկ վատ լուսավորության պայմաններում ապահովում է բարձր որակի պատկեր, տեսաձայնագրում արագ, ինչպես նաև՝ դանդաղ շարժման ռեժիմով:
Իսկ նրանց համար, ովքեր չեն ցանկանում, կամ չեն կարող 800 դոլար վճարել, Google-ը ստեղծել է նոր օպերացիոն համակարգ, որը կոչվում է Android Oreo Go: Այն հատուկ նախատեսված է ավելի մատչելի հեռախոսների համար:
«Android-ը ճանաչում է այդ տվյալները, այնպես որ YouTube-ում տվյալների փոխանցման հոսքը շուտով կդանդաղի, քանի որ բազմաթիվ զարգացող երկրներում տեսանյութը նվագելը կամ դիտելը բավականին թանկ է», - ասում է MOBILEGEEKS կայքից Նիքոլ Սքոտը:
Նոր օպերացիոն համակարգը իդեալական կլինի մի շարք մատչելի սմարթֆոնների, այդ թվում` Nokia-ի՝ 1996թ-ին թողարկած հայտնի 8110 slider հեռախոսի վերափոխված մոդելի համար:
«Մենք շնորհակալ ենք Nokia ընկերությանը տարիների ընթացքում հրաշալի դիզայններ ստեղծելու համար: Եվ այս տարի հայտնի 8110 մոդելը վերադառնում է, բայց արդեն 4G- ով և Wi-Fi- ով»,-ասում է HMD ընկերության տնօրեն Ֆլորիան Սիչը:
Բջջային հեռախոսների ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների կոնգրեսում ներկայացված են տարատեսակ փոքր սարքեր և աքսեսուարներ, այդ թվում՝ ռոբոտներ, կարճ ասած՝ այն ամենը, ինչը կարող է զարմացնել մրցակցեցներին և գրավել հաճախորդների ուշադրությունը:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն