Աշխարհ

28.02.2018 16:21


Մեծ Բրիտանիան հնարավոր է՝ ներգրավվի սիրիական հակամարտությունում. Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիան հնարավոր է՝ ներգրավվի սիրիական հակամարտությունում. Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Դամասկոսում քիմիական զենքի օգտագործումը կարող է ռազմական գործողությունների պատճառ դառնալ, սակայն դրա համար անհրաժեշտ են «քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ անհերքելի ապացույցներ»: Փոխանցում է Reuters գործակալությունը:

«Եթե լինեն անհերքելի ապացույցներ, որոնք կհաստատվեն քիմիական զենքի օգտագործումը արգելող գրասենյակի կողմից, եթե մենք իմանանք, թե ինչ է կատարվել, և մենք կարող ենք դա ցույց տալ և, եթե լինի առաջարկ գործողությանը ներգրավվելու, որում Մեծ Բրիտանիայի մասնակցությունը կարող է լինել օգտակար, այդ դեպքում, ես կարծում եմ, որ մենք պետք է լրջորեն այդ հարցը քննարկենք»,-հայտարարել է Ջոնսոնը:

Նշենք, որ Bellingcat հետազոտական խմբի տվյալներով՝ Դամասկոսը ահաբեկիչներից ազատագրելու գործողությունների շրջանակներում Սիրիայի կառավարական ուժերը կիրառել են քիմիական նյութեր (ենթադրաբար՝ քլոր), որի արդյունքում տուժել է 21 քաղաքացիական, այդ թվում նաև՝ երեխաներ և կանայք:

Պաշտոնական Դամաոսկոսը հերքում է քիմիական զենքի օգտագործման մասին տեղեկությունները:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը