Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք «Coca-Cola»-ի պես ընդմիշտ են: Փոխվում են համակարգերը, իշխանությունները, տերերը և անգամ պետություններն ու դարաշրջանները, բայց դրանք կան:
Պաշտոնյաների այդ ցանկում առաջին, բայց ոչ պատվավոր տեղն է զբաղեցնում Գագիկ Հարությունյանը: Նա Ֆունտի պես «նստել» է «Կերենսկու» ժամանակներից:
Սովետից մինչև մեր օրերը Հարությունյանը պաշտոնի է: Ոչ մի օգուտ երկրին տված չունի, բայց Մեծ գրողի բառերով ասած՝ ելել է շալակն արդարադատության ու վայելում է մսխվող հանրային և պետական ռեսուրսների իր փայաբաժինը: Բոլոր իշխանությունների հետ լեզու է գտնում, բոլորին ծառայում է, բոլորի դուդուկի տակ՝ պարում: Եթե երեկ ֆաշիստները լինեին իշխանության գլուխ, Հարությունյանը կծառայեր դրանց այնպես, ինչպես կոմունիստներին էր ծառայում:
Վաղը եթե իշխանափոխություն լինի, ապա չկասկածեք, որ Հարությունյանը ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի արժանանա նորերի բարեհաճությանը: Ու ցավալին այն է, որ նա, ամենայն հավանականությամբ, կհաջողի, քանզի գորշ է: Իսկ գորշ մարմինները մեծ դիմացկունություն ունեն չկայացած երկրներում:
Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման երկարակեցության գաղտնիքն անդեմության և հարմարվողականության մեջ է: «Ով էշ, ես փալան». ահա՛ նրա կարգախոսն ու ապրելու սկզբունքը:
Հարությունյանին պահում են Ֆունտի պես, քանզի նա տեսակետ չունի: Ավելի ճիշտ ունի՝ իշխանությա՛ն տեսակետը: Նա միշտ համաձայն է: Պատրաստ է դակել ուզածդ որոշումը:
Նա տեսակետի բացակայությունը փոխլրացնում է դեմագոգիայի օգնությամբ: Դեմագոգիա, որը ստեղծվում է Հարությունյանի բերանից դուրս եկող բառակույտի միջոցով: Նա կարող է ժամերով խոսել ու ոչինչ չասել: Կարող է դեմքի լուրջ արտահայտություն ընդունել և դատարկաբանել: Ժամերով:
Հարությունյանը լավ է: Լավ է բոլոր տիպի իշխանությունների հետ: Անգամ հաջողացրել է խնամիական բազմաշերտ ցանցի մեջ մտնել քաղաքական դաշտի տարբեր սեգմենտների հետ, որպեսզի, ամեն դեպքում, ընդմիշտ լինի՝ «Coca-Cola»-ի պես:
Երբ նայում ես Գագիկ Հարությունյանին, հասկանում ես, որ Սովետը դեռ չի փլուզվել: Այն ուրիշ տեսք է ստացել: Դարձել է գռեհիկ ու արևելյան: Հայաստանում չարչիական բոլշևիզմ է, և այդ համակարգի քայլող մարմնավորումը Գագիկ Հարությունյանն է, ում այսօր նոր պաշտոն տվեցին՝ հենց որ լրացավ նրա հին պաշտոնի ժամկետը:
Գագիկ Հարությունյանի պես մեկ էլ մյուս Հարությունյանն է: Խոսրովը: Սա էլ է «Կերենսկու» ժամանակներից գալիս: Երկուսով մնացել են Հայաստանի վրա: Իսկ Հայաստանն էլ մնացել է չարչիական բոլշևիզմի տակ՝ դառնալով «անփոխարինելիների» երկիր: Ու մինչև նոր վերնախավ չձևավորվի ու այդ նոր վերնախավը չսրբի չարչիական բոլշևիզմի այս բալաստը, երկիրը երկիր չի դառնա:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Գագիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում այնպիսի քանակի ձայներ հավաքեց, որ դրանից հետո «Ելք» դաշինքը պետք է ոչ թե մուտք ման գա իշխանական կաբինետներում, այլ ծակ՝ հանրության աչքից թաքնվելու համար:
Ճիշտ է, «Ելք»-ում հիմա գոռգոռում են, թե բա իրենց քվեարկությունը կեղծվել է, բայց դե դա հին հաճախորդական ավանդույթ է:
2017-ի ապրիլի 2-ին շատ ավելի լուրջ կեղծիք էր տեղի ունեցել, բայց «Ելք»-ից միայն հիացական բացականչություններ էին լսվում: Այնքան հիացական, որ, թերևս, Շարմազանովը և Աշոտյանը վախեցած կլինեն, որ իրենց հացին վայիս լինողների բանակ է հայտնվել: Չէ՞ որ մեր երկրում հաստիքային հիացողներ կան: Ու նրանց հաստատ դուր չեն գալիս արտահաստիքայինները, ովքեր ավելի էնտուզիազմով են ու ավելի ագրեսիվ՝ հիանալու գործում:
Ընդմիշտ Գագիկ Հարությունյան