Քաղաքական

28.02.2018 15:06


Թուրք-հայկական սահմանը վերահսկվում է ջերմային տեսախցիկներով

Թուրք-հայկական սահմանը վերահսկվում է ջերմային տեսախցիկներով

Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» թերթը օրինակ է բերում Հայաստանի սահմանին գտնվող թուրքական Մուստաֆա Քոչաք սահմանային պարեկակետը: Այստեղ թուրք զինվորները շուրջօրյա հսկողություն են իրականացնում նույնիսկ -15 աստիճան ցրտի պայմաններում:

Սահմանին տեղադրված են ջերմային տեսախցիկներ, որոնք հնարավորություն են տալիս անմիջապես արձանագրել ցանկացած սահմանահատում և համապատասխան միջամտություն կատարել։

Պարեկակետի տարածքն ընդգրկում է շուրջ 10կմ լայնությամբ սահմանային հատված, որտեղ հերթափոխով խստացված հսկողություն է իրականացվում թե՛ սահմանագծից, և թե՛ դիտակետերից։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը