Կարծիք

28.02.2018 09:02


Գործ ունենք քաղաքակրթական թափոնի հետ

Գործ ունենք քաղաքակրթական թափոնի հետ

21-րդ դարը մարդու 100 տարվա առաջվա ամենահամարձակ երազանքներն իրականացնելու դարն է։ Ամեն օր մարդիկ հսկայական քայլերով առաջ են գնում գենային ինժեներիայի, էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների և այլ ոլորտներում, մտածում են տիեզերքով ճամփորդելու, վտանգի դեպքում այլ մոլորակում վերաբնակեցվելու, թռչող ու անօդաչու տրանսպորտների, մեր մոլորակի անվտանգության, նոր աշխարհայացք, արդար տնտեսական իրականություն ձևավորելու և այլնի մասին։

Պատերազմների տրամաբանությունն ու փիլիսոփայությունն է փոխվել՝ դառնալով նորարարությունների կիրառման դաշտ, թե ով ավելի հեռվից ու ավելի ճշգրիտ կխոցի հակառակորդին։ Հակառակորդի տեղանքը, նրա տեղաշարժը վերահսկելու համար այսօր պետք է ընդամենը ինտերնետ հասանելիություն ունենալ ու տեխնոլոգիաներով «զինված» լինել, ու այս դեպքում կարելի է Երևանում նստած տեսնել, թե «թուրքերը» ոնց են դիվերսիա կազմակերպում «Եղնիկների» վրա ու մի կնոպկա սեղմելով՝ գերճշգրիտ զինատեսակներով կանխել դիվերսիան։ Սա արդե՛ն մեր իրականությունն է, մենք արդեն կարողանում ենք Երևանից հետևել ու օպերատիվ արձագանքել վտանգներին։

Ու այս իրականության մեջ փոխանակ մտածել, թե ոնց անել, որ այս տեխնոլոգիաներով ընդհանրապես անխոցելի դարձնել մեր սահմաններն ու էն մատղաշ երեխեքին հանեն այդ անիմաստ, 100 տոկոսանոց մսաղացից, իրենց առաջադեմ ու կրթված համարող մարդիկ առաջարկում են 20 սմ-անոց տուֆից պատ կառուցել … Լուրջ, ես արդեն չեմ հասկանում, թե մենք ոնց կարանք 21-րդ դարում պետություն կառուցել՝ Չինական Մեծ Պատի ժամանակների նախնադարյան մտածողությամբ։

Ես հասկանում եմ, թե այդ հարցը բարձրացնելով ու որոշ «հայրենասերների» էմոցիաների հետ ըտենց խաղալով՝ ինչ հարցեր են լուծում, բայց հուսահատեցնողը քաղաքացիների նման արձագանքն է դրան։ Աշխարհին ու իրականությանը «մեր» գնահատականը նախամարդու տեսանկյունից է տրվում, ու պետք է գիտակցել, որ գործ ունենք քաղաքակրթական թափոնի հետ, որն ի վիճակի չէ ոչ միայն իրեն շրջապատող իրականությանն ադեկվատ գնահատական տալ, այլ նաև ձևակերպել իր խնդիրներն ու, առավել ևս, լուծել դրանք։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը