«Ասեղի» գործը, «տրոյկան» և ճողոպրող «արդարադատությունը»
Սամվել Բաբայանի և մյուսների դեմ սարքած «Ասեղի» գործը ևս մեկ անգամ հնարավորություն տվեց տեսնել հայկական «արդարադատության» իրական դեմքը:
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարին դատում էր վերաքննիչ «տրոյկան»՝ բոլշևիկյան տխրահռչակ «տրոյկաների» հոգեզավակը:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա «տրոյկան» գործիք է:Բո՛ւթ գործիք, որով պայքար է մղվում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ողջ մնացած մարդկանց, մասնավորապես՝ հաղթանակած բանակը ղեկավարած Սամվել Բաբայանի դեմ:
Տնաբույծ «տրոյկայի» դիմագծերը տգեղ են (մեղադրող դատախազի մասին իմաստ չունի խոսել. նա կամա թե ակամա «մահապարտ» է, քանզի նմանները պատվերը կատարելուց հետո պետք չեն լինում ո՛չ պատվիրատուին, ո՛չ տուժող կողմին):
«Տրոյկան» այս անգամ հանդես էր գալիս 2 արական և 1 իգական սեռի ներկայացուցիչներով: Նախագահողն արտաքինից սովետական «վետերոկ» աշխատացնող կամ քյաբաբ ծախող էր հիշեցնում: Նա դատավարության ընթացքում փորձում էր բարի և, այսպես ասած, լավամարդ երևալ, բայց դա ընդամենը նրան հատկացված դերն էր:
Մյուս արական սեռի «տրոյկայականը» չինքնահաստատված մեկն էր, ով փորձում էր դատարանի դահլիճում իր «արծվենի» հայացքը և մանրակրկիտ «ֆենած» մազերը ցույց տալով կայանալ, համ էլ՝ վերևում «աչոկ» հավաքել: Սրան վերապահված էր չարի դերը:
Դե իսկ 3-րդ «տրոյկայացուն», ով ինչպես վերևում նշեցինք, նոմինալ առումով իգական սեռն էր ներկայացնում՝ ստանձնել էր «Բաբա Յագայի» դերը:
Ահա այս կազմով էլ «արդարադատություն» իրականացրեցին ու Սամվել Բաբայանին դատապարտեցին 6 տարով: Ավելի ճիշտ՝ վերադակեցին «Կոմանդույուշչուն» 6 տարով ազատազրկելու առաջին ատյանի դատարանի որոշումը:
Ի դեպ, հայկական «արդարադատությունն» այսօր ոչ միայն ողորմելի տեսք ուներ, այլ նաև՝ խուճապահար:
Բանն այն է, որ վճիռն ընթերցելուց հետո «տրոյկան» ճողոպրեց դատարանի դահլիճից: Սրանք այնքան էին շտապում լքել դեպքի վայրը, որ արական սեռի «դատավորները» համարյա ոտքի տակ էին գցում իգական սեռի «դատավորին»: Տեսարանը նողկալի էր:
Մի բան էլ ու վերջ. պետք չէ կասկածել, որ Հայաստանի դեմ ռազմական սպառնալիքի դեպքում այսօրվա դատվողները մեր պետության համար կանգնելու են արժանապատվորեն, իսկ դատողները կրկին ճողոպրելու են (ինչպես որ 90-ականներին են ճողոպրել): Բայց վերջիններիս այս անգամ նման հնարավորություն այլևս չի տրվի: Դրանք բոլորն իրենց մեղքերը պետք է քավեն ռազմի դաշտում՝ ստեղծվելիք տուգանային գումարտակի կազմում: Դա կլինի ճակատից ամոթի խարանը մաքրելու հնարավորություն բոլոր գործիքների ու կամակատարների համար:
«Ասեղի» գործը, «տրոյկան» և ճողոպրող «արդարադատությունը»
Սամվել Բաբայանի և մյուսների դեմ սարքած «Ասեղի» գործը ևս մեկ անգամ հնարավորություն տվեց տեսնել հայկական «արդարադատության» իրական դեմքը:
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարին դատում էր վերաքննիչ «տրոյկան»՝ բոլշևիկյան տխրահռչակ «տրոյկաների» հոգեզավակը:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա «տրոյկան» գործիք է: Բո՛ւթ գործիք, որով պայքար է մղվում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ողջ մնացած մարդկանց, մասնավորապես՝ հաղթանակած բանակը ղեկավարած Սամվել Բաբայանի դեմ:
Տնաբույծ «տրոյկայի» դիմագծերը տգեղ են (մեղադրող դատախազի մասին իմաստ չունի խոսել. նա կամա թե ակամա «մահապարտ» է, քանզի նմանները պատվերը կատարելուց հետո պետք չեն լինում ո՛չ պատվիրատուին, ո՛չ տուժող կողմին):
«Տրոյկան» այս անգամ հանդես էր գալիս 2 արական և 1 իգական սեռի ներկայացուցիչներով: Նախագահողն արտաքինից սովետական «վետերոկ» աշխատացնող կամ քյաբաբ ծախող էր հիշեցնում: Նա դատավարության ընթացքում փորձում էր բարի և, այսպես ասած, լավամարդ երևալ, բայց դա ընդամենը նրան հատկացված դերն էր:
Մյուս արական սեռի «տրոյկայականը» չինքնահաստատված մեկն էր, ով փորձում էր դատարանի դահլիճում իր «արծվենի» հայացքը և մանրակրկիտ «ֆենած» մազերը ցույց տալով կայանալ, համ էլ՝ վերևում «աչոկ» հավաքել: Սրան վերապահված էր չարի դերը:
Դե իսկ 3-րդ «տրոյկայացուն», ով ինչպես վերևում նշեցինք, նոմինալ առումով իգական սեռն էր ներկայացնում՝ ստանձնել էր «Բաբա Յագայի» դերը:
Ահա այս կազմով էլ «արդարադատություն» իրականացրեցին ու Սամվել Բաբայանին դատապարտեցին 6 տարով: Ավելի ճիշտ՝ վերադակեցին «Կոմանդույուշչուն» 6 տարով ազատազրկելու առաջին ատյանի դատարանի որոշումը:
Ի դեպ, հայկական «արդարադատությունն» այսօր ոչ միայն ողորմելի տեսք ուներ, այլ նաև՝ խուճապահար:
Բանն այն է, որ վճիռն ընթերցելուց հետո «տրոյկան» ճողոպրեց դատարանի դահլիճից: Սրանք այնքան էին շտապում լքել դեպքի վայրը, որ արական սեռի «դատավորները» համարյա ոտքի տակ էին գցում իգական սեռի «դատավորին»: Տեսարանը նողկալի էր:
Մի բան էլ ու վերջ. պետք չէ կասկածել, որ Հայաստանի դեմ ռազմական սպառնալիքի դեպքում այսօրվա դատվողները մեր պետության համար կանգնելու են արժանապատվորեն, իսկ դատողները կրկին ճողոպրելու են (ինչպես որ 90-ականներին են ճողոպրել): Բայց վերջիններիս այս անգամ նման հնարավորություն այլևս չի տրվի: Դրանք բոլորն իրենց մեղքերը պետք է քավեն ռազմի դաշտում՝ ստեղծվելիք տուգանային գումարտակի կազմում: Դա կլինի ճակատից ամոթի խարանը մաքրելու հնարավորություն բոլոր գործիքների ու կամակատարների համար:
Պետրոս Ալեքսանյան