Աշխարհ

27.02.2018 19:29


Վրաստանում 37 812 ընտանիք ծայրահեղ աղքատ է

Վրաստանում 37 812 ընտանիք ծայրահեղ աղքատ է

Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով՝ Վրաստանում ամսական 132 016 ընտանիք սոցիալական աջակցություն է ստանում, որից 37 812 ընտանիք գտնվում է ծայրահեղ աղքատության շեմին։

«Ծայրահեղ աղքատության շեմը նշանակում է, որ կյանքի համար կենսական պայմաններ չունեն, ո՛չ բնակատեղի, ո՛չ սնունդ։ Ծանր իրավիճակում են գտնվում շրջաններում։ Վերջին տվյալներով՝ Կախեթի շրջանում ապրում է 14 736 ծայրահեղ աղքատ ընտանիք»,- հայտարարել է Սոցիալական ծառայությունների գործակալությունը։

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը