Չնայած Թուրքիայի «կոչերին»՝ Չեխիան ազատ է արձակել Սիրիայի քրդերի առաջնորդ Սալիհ Մյուսլիմին
Չեխական դատարանի որոշմամբ օրերս Պրահայում ձերբակալված քուրդ գործիչ Սալիհ Մյուսլիմն ազատ է արձակվել՝ չնայած Թուրքիայի «սպառնալիք-կոչերին»:
Տեղեկությունն արդեն փոխանցել է նաև թուրքական Hurriyet Daily News-ը: Այս կայքը ևս շեշտում է այն հանգամանքը, որ Մյուսլիմին ազատել են՝ չնայած Թուրքիայի արտահանձման հարցմանը:
Ավելի վաղ Չեխիայում Թուրքիայի դեսպանը հայտարարել էր, որ զգուշացրել են Չեխիային, եթե ազատ արձակեն Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) համանախագահ Սալիհ Մյուսլիմին, ապա դա «հավասարազոր կլինի ահաբեկչությանը սատարելուն»:
Ինչպես տեսնում ենք, չեխական կողմը «չի ենթարկվել» Անկարայի սպառնալիքներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չեխիայում Թուրքիայի պահանջով ձերբակալել էին Սիրիայի քրդերի քաղաքական առաջնորներից Սալիհ Մյուսլիմին: Թուրքիան պահանջում էր արտահանձնել քուրդ գործչին՝ նրան մեղադրելով «ահաբեկչության» համար:

Աղբյուրը՝ razm.info