Ես ծեր հայ եմ, բայց ֆուտբոլիստները պետք է խաղան. մարզիչը` սառնամանիքին խաղալու մասին
«Լուչ Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հանցագործություն է անվանել սառնամանիքի ժամանակ խաղերի անցկացումը։ Այս մասին նա հայտնել է «Մատչ-ՏՎ»-ի հետ զրույցում։
Գրիգորյանի թիմը չորեքշաբթի պետք է Ռուսաստանի Գավաթի քառորդ եզրափակիչի համար խաղա «Տոսնոյի» հետ Պետրովսկի մարզադաշտում։ «Ի՞նչ ֆուտբոլ, եթե մարդկանց ոտքի մատները սառչում են, և նրանք մտածում են միայն արագ վերջացնելու մասին։ Իսկ երկրպագուներն իրենց ինչպե՞ս են զգում։ Ֆուտբոլը պետք է ուրախություն պարգևի, ոչ թե փորձություն դառնա»,-նշել է Գրիգորյանը։
Նա կարծում է, որ դա անընդունելի է ինչպես հենց ֆուտբոլիստների, այնպես էլ ընդհանրապես մարդկանց համար։ Միաժամանակ նա համաձայն չէ այն մոտեցման հետ, որ եթե Ռուսաստանի ֆուտբոլային պրեմիեր լիգայի թիմերը խաղում են մինուս 17 աստիճանի ժամանակ, ապա բոլորը պետք է հետևեն նրանց օրինակին։
«Ռուսական պրոֆեսիոնալ ֆուտբոլում այդպիսի խաղերի հետևանքով մահացու դեպքեր չեն եղել, միայն բրոնխիտի ու թոքաբորբի դեպքեր եղել են։ Սակայն սիրողական ֆուտբոլում մահացու դեպքեր էլ են եղել»,-կարծում է Գրիգորյանը։
Մարզչի խոսքով` մարզիկների օրգանիզմում կարող է վարակ լինել, որը հետո գլուխ կբարձրանա ու անկանխատեսելի հետևանքների կհանգեցնի։
«Լավ, ես մաշված օրգանիզմով ծեր հայ եմ, բայց ֆուտբոլիստները դեռ պետք է խաղան»,-ընդգծել է մարզիչը։

Մանրամասները՝ armeniasputnik.am-ում։