Հարցազրույց

27.02.2018 16:26


Սամվել Բաբայանի փաստաբանը կդիմի Վճռաբեկ դատարան (տեսանյութ)

Սամվել Բաբայանի փաստաբանը կդիմի Վճռաբեկ դատարան (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումը։

Դատարանի որոշումը հրապարակվելուց հետո Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը լրագրողներին հայտնել է, որ պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան:

-Վերաքննիչ դատարանի որոշումից, բնականաբար, բավարարված չեմ, ակնկալում էի արդարություն, ընդամենը՝ արդարություն, որ վերաքննիչ բողոքը բավարարվեր: Այսինքն՝ կայացվեր ճիշտ դատական ակտ, որովհետև մեր բողոքը հիմնավոր է եղել, հիմնված է եղել փաստերի վրա, ճիշտ իրավական դատողությունների վրա,-ասել է նա՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանում նույնպես մերժում ստանալու դեպքում կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը