Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի Տավուշի մարզի գյուղերից մեկը
Ադրբեջանը հայկական բանակի դիրքերի և ՀՀ Տավուշի մարզի գյուղերից մեկի ուղղությամբ կրակ է բացել հրաձգային զենքից, Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Կրակի տակ մասամբ հայտնվել է Տավուշի մարզի գյուղերից մեկը։
«Հիմնականում հրաձգային զենք է կիրառվել»,-ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` տուժածներ չկան։
Ըստ Հովհաննիսյանի` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն այժմ հանգիստ է։