Քաղաքական

27.02.2018 12:33


Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծն ԱԺ օրակարգ ընգրկելու հարցին

Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծն ԱԺ օրակարգ ընգրկելու հարցին

Խորհրդարանն այսօր միաձայն կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության ներկայացրած «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծն օրակարգ ընգրկելու հարցին։

«Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջարկում է քննարկման առարկա դարձնել այս հարցը, որպեսզի բաց չմնա, ևս մեկ անգամ քննարկենք, և Հանրապետական խմբակցությունն այդ պատճառով կողմ կքվեարկի», - հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վարհրամ Բաղդասարյանը։

«Կարծում եմ, ընդդիմությունը դրական կգնահատի իշխանության այս քայլը»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը փետրվարի 21-ին բացասական եզրակացություն տվեց 2008 թվականի «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ ԱԺ հայտարարություն ընդունելու «Ելք»-ի առաջարկին:

Մանրամասները՝ Ազատություն-ում։

Այս խորագրի վերջին նյութերը