Աշխարհ

26.02.2018 22:00


Օմսկի մարզում ծխախոտ խնդրած խուլ ու համրին մահացու ծեծել են մսաղացով

Օմսկի մարզում ծխախոտ խնդրած խուլ ու համրին մահացու ծեծել են մսաղացով

Օմսկի մարզում խուլ ու համրին մահացու ծեծել են նրա ժեստը ոչ ճիշտ ընկալելու պատճառով: Ըստ life.ru-ի, ՌԴ ՔԿ ռեգիոնալ վարչության կայքէջում հաղորդվում է, որ տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:

«2018թ. փետրվարի 24-ին փողոցում խուլ ու համր տուժողի ու նրա հարևանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել այն պատճառով, որ խուլ ու համրը ժեստով ծխախոտ է խնդրել, սակայն խմած հարևանին ժեստը վիրավորական է թվացել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հարևանը դրանից կատաղել է ու բռունցքներով հարձակվել իրեն նեղացնողի վրա: Կռիվը տեսել է ժեստից վիրավորված տղամարդու կենակցուհին և որոշել նրան պաշտպանել: 39-ամյա կինը մի քանի անգամ մսաղացով հարվածել է հաշմանդամի գլխին:

Խուլ ու համրին գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկները չեն կարողացել նրան փրկել: Կասկածյալ կնոջը ձերբակալել են: Քննությունը շարունակվում է:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը