Աշխարհ

26.02.2018 19:08


Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է մահացել

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է մահացել

Փետրվարի 26-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 1999թ. ծնված, շարքային Ջաֆարով Գուրբան Խանլար օղլուն (Cəfərov Qurban Xanlar oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական Big.az լրատվակայքը:

Նշվում է, որ զինծառայողը սպանվել է առաջնագծում հրաձգության ժամանակ: Զինծառայողի մահը սոցցանցերում հաստատել են նաև նրա հարազատները: Գուրբանը զորակոչվել էր Սալյանի շրջանից:

Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հայտնել, իսկ, ըստ լրատվակայքի, ՊՆ տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Վագիք Դարգահլըն չի պատասխանել կայքի բազմաթիվ զանգերին: Ըստ նույն աղբյուրի՝ զինծառայողի մահվան մասին չի իմացել նաև Սալյանի շրջանի ՏԻՄ ղեկավարությունը:

Հավելենք, որ տարվա սկզբից հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ մահացած արդեն 7 զինծառայողի մասին: Կորուստների թիվը իրականում ավելի մեծ կարող է լինեն, քանի որ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը