Աշխարհ

26.02.2018 18:53


Էրդողանի ամառանոցի կառուցման համար հատվել է ավելի քան 40.000 ծառ

Էրդողանի ամառանոցի կառուցման համար հատվել է ավելի քան 40.000 ծառ

Թուրքիայի Գյոքովա նահանգի Մարմարիս շրջանի բնակչությունը դժգոհ է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի համար կառուցվող ամառային նոր առանձնատան շինարարական աշխատանքների ժամանակ հատվել է ավելի քան 40.000 ծառ։

Ըստ թուրքական «Habersol» լրատվամիջոցի՝ բնակիչները փորձել են բողոքի ցույց կազմակերպել, սակայն տեղի անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են այն։

Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ կառուցվելիք առանձնատունը կարող է ընդունել մոտ 300 մարդու: Ընդ որում, նշյալ տարածքում նախկինում արգելված են եղել շինարարական աշխատանքները։

Հայտնի է, որ այդ նույն շրջանում կառուցվելու է նաև կառամատույց՝ Էրդողանի 2 լյուքս դասի զբոսանավերի համար։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը