Աշխարհ

26.02.2018 16:03


Մանկահասակ երեխային զոհելու պատրաստակամություն հայտնած Էրդողանը կրկին քննադատությունների թիրախում

Մանկահասակ երեխային զոհելու պատրաստակամություն հայտնած Էրդողանը կրկին քննադատությունների թիրախում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարաշում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների դիմաց ելույթի ժամանակ ապշեցրել է մանկահասակ աղջկա հետ երկխոսությամբ՝ սոցցանցերում դառնալով լուրջ քննադատությունների առարկա:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, Էրդողանը բեմ է հրավիրել ամբոխի մեջ իրեն լսող մարդկանց շարքում գտնվող կարմիր բերետավոր աղջկան, ով լացելիս է եղել: Էրդողանը նշել է, թե «կարմիր բերետավորները չեն լալիս»:

Այնուհետև Թուրքիայի նախագահը շարունակել է՝ ասելով. «Եթե նա էլ զոհվի պատերազմում, նրան էլ դրոշի մեջ կփաթաթենք: Ամեն ինչի պատրաստ ես, այնպես չէ՞»:

Ի պատասխան երեխան ասել է՝ այո՛, ինչն ուղեկցվել է ծափողջույններով:

Սոցիալական ցանցերում Էրդողանի նման պահվածքը լուրջ քննադատության պատճառ է դարձել: Ոմանք կիսվել են այդ տեսանյութով՝ նշելով, որ դա մոնտաժի արդյունք չէ: Մյուսները ցավալի են համարել այն հանգամանքը, որ երկրի նախագահը խոսում է մանկահասակ երեխային զոհելու իր պատրաստակամության մասին: Որոշ օգտատերեր էլ բացարձակապես անընդունելի են համարել այն, որ երեխաները պատերազմի ու քաղաքականության գործիքի են վերածվում:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը