Թուրքիան «ողջունում է» ՄԱԿ-ի` հրադադարի կոչը, բայց չի դադարեցնի Աֆրինի գործողությունը
Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել էր Սիրիայում հումանիտար օգնության նպատակով30 օր հրադադար հաստատելու վերաբերյալ բանաձև: Թուրքիան «ողջունում է» ՄԱԿ-ի ԱԽ կոչը, սակայն գործողությունները չի դադարեցնի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակը նշել է, որ իրենք կշարունակեն Սիրիայի Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը:
Փոխարենը թուրքական կողմն իրեն իրավունք է վերապահում «կոչ անել», որ ռազմական գործողությունները դադարեցվեն Արևելյան Գուտայում:
Արևելյան Գուտան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի խոշոր արվարձաններից է: Այն ներկայում վերահսկում են տարբեր զինյալ խմբավորումներ: Դատելով առկա տեղեկություններից՝ ոչ Սիրիայի բանակը, ոչ էլ զինյալները չեն պատրաստվում հրադադար հաստատել:
Արևմտյան մամուլը պնդում է, թե «Սիրիայի ռեժիմը Արևելյան Գուտայում սպանում է ապստամբների, խաղաղ բնակիչների»: Սիրիայի կառավարությունը, կառավարամետ խաղացողները իրենց հերթին նշում են, որ գործողություններն ուղղված են ահաբեկիչ-զինյալների դեմ:
Թուրքիան «ողջունում է» ՄԱԿ-ի` հրադադարի կոչը, բայց չի դադարեցնի Աֆրինի գործողությունը
Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել էր Սիրիայում հումանիտար օգնության նպատակով 30 օր հրադադար հաստատելու վերաբերյալ բանաձև: Թուրքիան «ողջունում է» ՄԱԿ-ի ԱԽ կոչը, սակայն գործողությունները չի դադարեցնի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակը նշել է, որ իրենք կշարունակեն Սիրիայի Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը:
Փոխարենը թուրքական կողմն իրեն իրավունք է վերապահում «կոչ անել», որ ռազմական գործողությունները դադարեցվեն Արևելյան Գուտայում:
Արևելյան Գուտան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի խոշոր արվարձաններից է: Այն ներկայում վերահսկում են տարբեր զինյալ խմբավորումներ: Դատելով առկա տեղեկություններից՝ ոչ Սիրիայի բանակը, ոչ էլ զինյալները չեն պատրաստվում հրադադար հաստատել:
Արևմտյան մամուլը պնդում է, թե «Սիրիայի ռեժիմը Արևելյան Գուտայում սպանում է ապստամբների, խաղաղ բնակիչների»: Սիրիայի կառավարությունը, կառավարամետ խաղացողները իրենց հերթին նշում են, որ գործողություններն ուղղված են ահաբեկիչ-զինյալների դեմ:
Աղբյուրը՝ razm.info