Թուրքիայում հարսանիքի ընթացքում քրդերեն երգ հնչեցրած երաժիշտները ձերբակալվել են
Ստամբուլի Գյունգորեն թաղամասի հարսանյաց սրահներից մեկում անցկացված հարսանիքի ընթացքում քրդերեն երգ հնչեցնելու համար երաժիշտներ Իհսան Աջեթը, Ինայեթ Շարքըչը և հարսանքատեր Հիքմեթ Աքյոլը ձերբակալվել են:
Ձերբակալվածները մեղադրվել են «ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» մեջ: Իրավապահ մարմինները դատարանում երաժիշտներից բացատրություն են պահանջել՝ իրենց նվագած երգացանկի վերաբերյալ:
Մեղադրականներին կցվել են երաժիշտների՝ սոցցանցում Աֆրինի թեմայով կատարած գրառումները:
Դատարանը որոշել է, որ վերոնշյալ քաղաքացիներին ձերբակալելու համար կա հանցագործության հիմնավոր կասկածանք և գործ հարուցելու համար առկա են բավարար փաստեր:

Աղբյուրը՝ Ermenihaber.am