Կարծիք

26.02.2018 13:18


Ուղիղ 26 տարի առաջ տեղի ունեցավ Խոջալուի ռազմական հենակետի վնասազերծման օպերացիան (տեսանյութ)

Ուղիղ 26 տարի առաջ տեղի ունեցավ Խոջալուի ռազմական հենակետի վնասազերծման օպերացիան (տեսանյութ)

Ուղիղ 26 տարի առաջ տեղի ունեցավ Խոջալուի ռազմական հենակետի վնասազերծման օպերացիան:
Խոջալուն, որը 1995թ. վերանվանվել է Իվանյան, դարեր ի վեր պատմությանը հայտնի էր Խոնջանք անվամբ: Այն եղել է Արցախի հնագույն բնակավայրերից մեկը, որի մասին են վկայում Կարկառ և Գայլբեկ գետերի միջև տարածվող ուշ բրոնզե և վաղ երկաթե դարաշրջանների դամբարանադաշտում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված դամբարանաբլուրները: Բացի այդ, գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են նաև վաղ միջնադարի եկեղեցու, գյուղատեղիների մնացորդներ, խաչքարերով գերեզմանների հետքեր: Կան վկայություններ, որ գյուղի մերձակայքում, Սյունիքից դեպի Կուր գետի ձախ ափը տանող մեծ ճանապարհի վրա Հայոց Արտաշես 1-ին աշխարհակալ թագավորը կառուցել է քարավանատեղեր, որտեղից էլ առաջացել է բնակատեղի «Խոնջանք» անվանումը, որը նշանակում է «հանգստի, իջևանի վայր»:

Մինչև 19-րդ դարի կեսերը գյուղը հայաբնակ էր: Դրանից հետո աստիճանաբար այստեղ սկսեցին հաստատվել ինչպես թուրքերը, այնպես էլ ռուսները: Հակառակ դրան, Ստեփանակերտը ԼՂԻՄ կենտրոն դառնալուց հետո, տեղաբնակ հայերը մաս-մաս տեղափոխվեցին մարզկենտրոն: Խոջալուի հայ բնակիչներն իրենց բնիկ տարածքը լրիվությամբ լքեցին 20-րդ դարի 60-ական թվականների վերջերին:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը