Իրաքում ԻՊ անդամ 16 թուրք կնոջ կախաղան կբարձրացնեն
Իրաքում դատարաններից մեկի որոշմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ 16թուրք կանանց մահապատժի կենթարկեն: Ահաբեկիչ կանայք կախաղան կբարձրացվեն: Այս մասին փետրվարի 25-ին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Իրաքում ներկայում ընթանում են ԻՊ ահաբեկչական կառույցի անդամ հարյուրավոր կանանց դատավարություններ:
Նշված կանայք, ովքեր արդեն մահապատժի են ենթարկվել, խոստովանել են, որ ամուսնացել են ԻՊ անդամ ահաբեկիչների հետ կամ նրանց ցուցաբերել են նյութատեխնիկական աջակցություն, օգնել են ահաբեկչական գործողություններ իրականացնել:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իրաքի դատարանը Թուրքիայի քաղաքացի ևս մեկ կնոջ էր մահվան դատապարտել: Նույն դատավարության շրջանակներում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացի 10 կին էլ դատապարտվել էին ցմահ ազատազրկման՝ նույնպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցին անդամակցելու մեղադրանքով:
Իրաքում ԻՊ անդամ 16 թուրք կնոջ կախաղան կբարձրացնեն
Իրաքում դատարաններից մեկի որոշմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ 16 թուրք կանանց մահապատժի կենթարկեն: Ահաբեկիչ կանայք կախաղան կբարձրացվեն: Այս մասին փետրվարի 25-ին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Իրաքում ներկայում ընթանում են ԻՊ ահաբեկչական կառույցի անդամ հարյուրավոր կանանց դատավարություններ:
Նշված կանայք, ովքեր արդեն մահապատժի են ենթարկվել, խոստովանել են, որ ամուսնացել են ԻՊ անդամ ահաբեկիչների հետ կամ նրանց ցուցաբերել են նյութատեխնիկական աջակցություն, օգնել են ահաբեկչական գործողություններ իրականացնել:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իրաքի դատարանը Թուրքիայի քաղաքացի ևս մեկ կնոջ էր մահվան դատապարտել: Նույն դատավարության շրջանակներում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացի 10 կին էլ դատապարտվել էին ցմահ ազատազրկման՝ նույնպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցին անդամակցելու մեղադրանքով:
Աղբյուրը՝ razm.info