«Անցյալում նա աբեղա էր, վարդապետ, այսօր նա կոմիսար է»
2010-ին Անիի Մայր տաճարում թուրքերը նամազ իրականացրին: 2018-ին հայ տիրացուն թույլ չի տվել, որ թշնամու կրակոցից զոհված զինվորի դին դնեն Ախուրյանի եկեղեցում: Դավրիժեցուց մինչև Կոստան Զարյան ճիշտ էլ բնութագրել են հայ տիրացուին. «Նա տառ ուտող է, ընդհանուր տեղերի խոտը կրծող, ստոր և վրիժառու: Նա միշտ էլ հլու հպատակն է տիրող հասարակարգի, պետության, կուսակցության վերջին որոշումների: Այդ ողորմելիությունը անցյալում պաշտպանում էր եկեղեցին, ավետարանը, առաջնորդ եպիսկոպոսի հրամանները, այսօր` նա ավելի մարքսիստ է, քան Մարքսը, ավելի տալմուդական, քան Տալմուդը, ավելի չեկաբարո, քան Չեկան: Մեջքի վրա պառկած, տոտիկները վեր, արևը վայելող շնիկի նման, նա իրեն զգում է աշխարհի կենտրոնում: Նա ամեն բան գիտի, որովհետև ամեն բան մեքենաբար կրկնում է, ամեն բան տեսնում է, դիտում, խուզարկում: Նա ի ծնե ոստիկան է, լրտես, մատնող, ամբոխավար, ստրուկ: Անցյալում նա աբեղա էր, վարդապետ, այսօր նա կոմիսար է»:
«Անցյալում նա աբեղա էր, վարդապետ, այսօր նա կոմիսար է»
2010-ին Անիի Մայր տաճարում թուրքերը նամազ իրականացրին:
2018-ին հայ տիրացուն թույլ չի տվել, որ թշնամու կրակոցից զոհված զինվորի դին դնեն Ախուրյանի եկեղեցում:
Դավրիժեցուց մինչև Կոստան Զարյան ճիշտ էլ բնութագրել են հայ տիրացուին.
«Նա տառ ուտող է, ընդհանուր տեղերի խոտը կրծող, ստոր և վրիժառու: Նա միշտ էլ հլու հպատակն է տիրող հասարակարգի, պետության, կուսակցության վերջին որոշումների: Այդ ողորմելիությունը անցյալում պաշտպանում էր եկեղեցին, ավետարանը, առաջնորդ եպիսկոպոսի հրամանները, այսօր` նա ավելի մարքսիստ է, քան Մարքսը, ավելի տալմուդական, քան Տալմուդը, ավելի չեկաբարո, քան Չեկան: Մեջքի վրա պառկած, տոտիկները վեր, արևը վայելող շնիկի նման, նա իրեն զգում է աշխարհի կենտրոնում: Նա ամեն բան գիտի, որովհետև ամեն բան մեքենաբար կրկնում է, ամեն բան տեսնում է, դիտում, խուզարկում: Նա ի ծնե ոստիկան է, լրտես, մատնող, ամբոխավար, ստրուկ:
Անցյալում նա աբեղա էր, վարդապետ, այսօր նա կոմիսար է»:
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից