Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի նկրտումներն արժանացան միջազգային բացասական արձագանքի. Eurasianet
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իբր իր «պատմական հողերը» վերադարձնելու մասին հայտարարությունը պաշտոնական Բաքվի կողմի համար վերածվեց լուրջ դիվանագիտական սկանդալի. Ռուսաստանը և Ֆրանսիան բացահայտ կերպով հորդորեցին Բաքվին դադարեցնել սադրիչ հայտարարությունները:
Այս մասին Eurasianet տեղեկատվական հարթակում գրում է վերլուծաբան Բրեդլի Ջարդինը «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի պնդումներն արժանացան միջազգային բացասական արձագանքի» խորագրով հոդվածում:
Հեղինակը նշում է, որ Ադրբեջանի նախագահն իր ղեկավարած «Յենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության համագումարի ժամանակ փետրվարի 9-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանն անվանեց Ադրբեջանի «պատմական հող»՝ նշելով, թե այն իրենց «քաղաքական և ռազմավարական նպատակն է» և որ իրենք «պետք է քայլ առ քայլ աշխատեն դրան հասնելու համար»:
Հեղինակը նշում է, որ շատ արագ խնդրին արձագանքեց նաև միջազգային հանրությունը: Մասնավորապես Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հիշեցրեց, որ ներկայում Ադրբեջանը խիստ լարված հարաբերությունների մեջ է հարևան Հայաստանի հետ, ուստի Ալիևի նմանօրինակ հայտարարությունները «բացահայտ կերպով չենք օգնի նպաստելու լարվածության թուլացմանը»:
Բրեդլի Ջարդինը գրում է, որ Ռուսաստանից հետո խնդրին անդրադարձավ նաև Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նախազգուշացնելով Ադրբեջանի ղեկավարությանը զերծ մնալու այնպիսի հայտարարություններից, որոնք կբորբոքեն նոր լարվածություն երկու երկրի միջև և այդպիսով կվնասեն նաև ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:
Eurasianet-ի հեղինակը փաստում է, որ հայկական կողմը, սակայն, անբավարար համարեց միջազգային նման արձագանքը պաշտոնական Բաքվի հայտարարություններին: Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, մասնավորապես, հայտարարեց, որ «Հայաստանի նկատմամբ նախագահ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումներին միջազգային հանրության կողմից ադեկվատ պատասխանի բացակայությունը քաջալերել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովին կրկնել ուժի կիրառման սպառնալիքը»:
Բալայանի հայտարարությունը վերաբերում էր Զաքիր Հասանովի կողմից արված այն հայտարարությանը, թե «պատերազմը կարող է բռնկվել ամեն պահի»:
Բրեդլի Ջարդինը նշում է, որ Ալիևը նմանօրինակ հայտարարություններով հանդես է եկել նաև անցյալում: Հեղինակն ընդգծում է, որ որոշ մեկնաբաններ նրա վերջին թշնամական հռետորաբանությունը պայմանավորում են արտահերթ նախագահական ընտրություններով, որոնք կայանալու են ապրիլի 11-ին:

Մանրամասները՝ Artsakhpress.am-ում։