ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների հետ կապված դատավարության գործընթացը Վերաքննիչ քրեական դատարանում մոտենում է ավարտին:
Հայաստանում ու կոնկրետ դատարանի դահլիճում բոլորի համար ամեն ինչ պարզ է. Բաբայանին 2017-ի մարտի 22-ին ձերբակալել են, քանի որ քաղաքական մթնոլորտն, ընտրական զարգացումներով պայմանավորված, թեժանում էր:
Բոլոր այն, այսպես կոչված, մեղադրանքները, որոնք ներկայացվում են Բաբայանին, ոչ թե հիմնված են ապացույցների, այլ ենթադրության և որոշակի երևույթների սուբյեկտիվ մեկնաբանության վրա:
«Գործը» շատ հապշտապ ու փնթի է կարված: Զգացվում է, որ շտապել են և շատ չեն խորացել՝ դատական համակարգին դնելով վատ վիճակի մեջ:
Մեղադրող կողմն այնքան է թերացել, որ թույլ է տվել Բաբայանի «գործի» ամենամեծ բացը: Խոսքն այն մասին չէ, որ նախապես հայտարարված վարկածն, ըստ որի՝ «Իգլան» բերվել էր Վրաստանից, փուչիկի պես պայթեց հենց դատարանի դահլիճում: Փուչիկի պես պայթեց նաև Բաբայանին որպես զենքի ձեռքբերման կազմակերպիչ ներկայացնելու վարկածը:
Պարզ դարձավ նաև, որ Սամվել Բաբայանի «մեղքն» այն է եղել, որ ինքը պլանշետով տեսել է «Իգլայի» խողովակըև մասնագիտական գնահատական տվել դրան:
Ուշագրավն այն է, որ նա, ով այս «գործում» առանցքային դերակատարում ունի, գտնվում է ազատության մեջ: Բայց այս ամենը չէ «գործի» գլխավոր բացը:
Գլխավոր բացն այն է, որ չի ներկայացվում Բաբայանի, այսպես կոչված, հանցանքի մոտիվը: Այդպես էլ անպատասխան մնաց այն հարցը, թե «Իգլան» բերում էին, որ ի՞նչ անեին:
Բաբայանին ձերբակալելուց առաջ ու հետո իշխանություններին կից «անկախ» լրատվամիջոցներն առաջ էին քաշում մոտիվի իրենց վարկածը, որպեսզի համապատասխան ֆոն և հանրային կարծիք ձևավորեին: Բայց մի բան է լրատվական «մուտիլովկան», մեկ այլ բան՝ մոտիվի իրավական հիմնավորումը, որն այդպես էլ չներկայացվեց ու չապացուցվեց:
Դատախազը ճառում է, բառակույտ ներկայացնում դատավարության ժամանակ ու դատարկաբանում, բայց չի կարողանում մոտ գալ մոտիվի թեմային: Արդյունքում, ըստ իշխանական վարկածի, ստացվում է, որ Բաբայանը պատվիրել է «Իգլա» բերել, սակայն թե ինչու՝ պարզ չէ: Բայց չէ որ ցանկացած հանցագործություն ունի իր մոտիվը և այդ մոտիվի ներկայացումը պետք է քրեական մեղադրանքի մաս կազմի: Դա չի արվում և չի էլ կարող արվել, քանզի սարքած գործը մնում է սարքած գործ:
Թե ինչ որոշում կկայացնեն Վերաքննիչի դատավորները, մեծ հաշվով, կանխատեսելի է: Հայաստանում անկախ դատարանի բացակայությունը լրիվ կանխատեսելի է դարձրել իրավական որոշումների բնույթը:
Իսկ, միգուցե, Վերաքննիչի դատավորները որոշեն օրենքով առաջնորդվել ու նաև քաղաքացիական կեցվա՞ծք ընդունել:
Սամվել Բաբայանի «գործի» ամենամեծ բացը
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների հետ կապված դատավարության գործընթացը Վերաքննիչ քրեական դատարանում մոտենում է ավարտին:
Հայաստանում ու կոնկրետ դատարանի դահլիճում բոլորի համար ամեն ինչ պարզ է. Բաբայանին 2017-ի մարտի 22-ին ձերբակալել են, քանի որ քաղաքական մթնոլորտն, ընտրական զարգացումներով պայմանավորված, թեժանում էր:
Բոլոր այն, այսպես կոչված, մեղադրանքները, որոնք ներկայացվում են Բաբայանին, ոչ թե հիմնված են ապացույցների, այլ ենթադրության և որոշակի երևույթների սուբյեկտիվ մեկնաբանության վրա:
«Գործը» շատ հապշտապ ու փնթի է կարված: Զգացվում է, որ շտապել են և շատ չեն խորացել՝ դատական համակարգին դնելով վատ վիճակի մեջ:
Մեղադրող կողմն այնքան է թերացել, որ թույլ է տվել Բաբայանի «գործի» ամենամեծ բացը: Խոսքն այն մասին չէ, որ նախապես հայտարարված վարկածն, ըստ որի՝ «Իգլան» բերվել էր Վրաստանից, փուչիկի պես պայթեց հենց դատարանի դահլիճում: Փուչիկի պես պայթեց նաև Բաբայանին որպես զենքի ձեռքբերման կազմակերպիչ ներկայացնելու վարկածը:
Պարզ դարձավ նաև, որ Սամվել Բաբայանի «մեղքն» այն է եղել, որ ինքը պլանշետով տեսել է «Իգլայի» խողովակը և մասնագիտական գնահատական տվել դրան:
Ուշագրավն այն է, որ նա, ով այս «գործում» առանցքային դերակատարում ունի, գտնվում է ազատության մեջ: Բայց այս ամենը չէ «գործի» գլխավոր բացը:
Գլխավոր բացն այն է, որ չի ներկայացվում Բաբայանի, այսպես կոչված, հանցանքի մոտիվը: Այդպես էլ անպատասխան մնաց այն հարցը, թե «Իգլան» բերում էին, որ ի՞նչ անեին:
Բաբայանին ձերբակալելուց առաջ ու հետո իշխանություններին կից «անկախ» լրատվամիջոցներն առաջ էին քաշում մոտիվի իրենց վարկածը, որպեսզի համապատասխան ֆոն և հանրային կարծիք ձևավորեին: Բայց մի բան է լրատվական «մուտիլովկան», մեկ այլ բան՝ մոտիվի իրավական հիմնավորումը, որն այդպես էլ չներկայացվեց ու չապացուցվեց:
Դատախազը ճառում է, բառակույտ ներկայացնում դատավարության ժամանակ ու դատարկաբանում, բայց չի կարողանում մոտ գալ մոտիվի թեմային: Արդյունքում, ըստ իշխանական վարկածի, ստացվում է, որ Բաբայանը պատվիրել է «Իգլա» բերել, սակայն թե ինչու՝ պարզ չէ: Բայց չէ որ ցանկացած հանցագործություն ունի իր մոտիվը և այդ մոտիվի ներկայացումը պետք է քրեական մեղադրանքի մաս կազմի: Դա չի արվում և չի էլ կարող արվել, քանզի սարքած գործը մնում է սարքած գործ:
Թե ինչ որոշում կկայացնեն Վերաքննիչի դատավորները, մեծ հաշվով, կանխատեսելի է: Հայաստանում անկախ դատարանի բացակայությունը լրիվ կանխատեսելի է դարձրել իրավական որոշումների բնույթը:
Իսկ, միգուցե, Վերաքննիչի դատավորները որոշեն օրենքով առաջնորդվել ու նաև քաղաքացիական կեցվա՞ծք ընդունել:
Կորյուն Մանուկյան