Աշխարհ

24.02.2018 13:49


Թբիլիսիում հայտնաբերվել է ավելի քան 500 կգ անորակ միս

Թբիլիսիում հայտնաբերվել է ավելի քան 500 կգ անորակ միս

Վրաստանի սննդի ազգային գործակալության փորձագետները մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում Թբիլիսիում հայտնաբերել են ավելի քան 500 կգ անորակ միս:

Գործակալության պաշտոնական էջում տարածված հայտարարությունում ասվում է, որ տեսուչները մայրաքաղաքի մեծածախ և մանրածախ առևտրի կենտրոններում հայտնաբերել են «Նոր միս» ընկերության անորակ մսեղենը: Նշվում է, որ մսամթերքի ծագումը կասկածելի է եղել, իսկ նրա պահպանման ժամկետը՝ անցած: Բացի այդ, ընկերությունը չի ներկայացրել անասնաբույժի կողմից կենդանու առողջական վիճակի մասին ծանուցում:

Սննդի ազգային գործակալությունը տուգանել է ընկերությանը՝ պարտադրելով ոչնչացնել ողջ ապրանքը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը