Աշխարհ

24.02.2018 10:34


Լեհ ոստիկանները կրակ են բացել վրացիների և ուկրաինացիների ուղղությամբ (տեսանյութ)

Լեհ ոստիկանները կրակ են բացել վրացիների և ուկրաինացիների ուղղությամբ (տեսանյութ)

Լեհաստանում ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Россия 24-ը, հերթապահություն իրականացնող ոստիկանները նկատել են ակնհայտ հարբած և անկարգություններ կատարող տղամարդկանց։ Երբ խնդրել են նրանց հանգստանալ և ներկայացնել փաստաթղթերը, վերջինները սկսել են քարեր և սալիկներ նետել ոստիկանների վրա։ Օրենքի պահապանները մի քանի նախազգուշացնող կրակ են արձակել օդ, սակայն անօգուտ։ Այդ ժամանակ էլ դիմահար կրակ են բացել։

Արդյունքում 13 մարդ բերման է ենթարկվել, նրանցից 4-ը ոտքի վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկաններից մեկն էլ գլխի վնասվածք է ստացել։

Հարուցվել է քրեական գործ։ Օրինազանցներին 10 տարվա ազատազրկում է սպառնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը