2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած արյունալի դեպքերից անցել է 10 տարի:
ԱԺ-ում «Մարտի 1»-ի հարցով խորհրդարանական լսումներ են կազմակերպվել. բոցաշունչ ելույթներ, կեղծ հույզեր, պաթետիզմ, շոու և ծափահարությունների բացակայություն: Գործ ունենք առանց հանդիսատեսի թատրոնի հետ, քանի որ հանդիսատեսը վաղուց ամեն ինչ գիտի՝ սցենարից մինչև դերասաններ: Գիտի և հոգնել է:
«Մարտի 1»-ի թեման օգտագործվել ու ժամանակի ընթացքում մաշեցվել է: Կախված կոնյունկտուրայից՝ «Մարտի 1»-ի պատասխանատուներ են հռչակվել տարբեր սուբյեկտներ՝
Ա. Լևոն Տեր-Պետրոսյանը,
Բ. Ռոբերտ Քոչարյանը,
Գ. Սերժ Սարգսյանը,
Դ. երեք նախագահները՝ միասին վերցրած,
Ե. արատավոր համակարգը,
Զ. ժողովուրդը,
Է. բոլորս,
Ը. ոչ մեկը,
Թ. Ռուսաստանը,
Ժ. թուրքը:
«Մարտի 1»-ի թեման այնքան է շահարկվել ներքաղաքական նպատակներով և այնքան է քաղաքական առևտրականացման ենթարկվել, որ տեղին է օգտագործել հետևյալ ձևակերպումը. «Ասա՝ ում ես մեղադրում «Մարտի 1»-ի համար, կասեմ, թե ում թիմից ես դու կամ ում հաճախորդն ես դու»: Խոսքս, բնականաբար, շարքային քաղաքացիների տված գնահատականներին չի վերաբերում: Տվյալ դեպքում նկատի ունեմ քաղաքականապես ակտիվ սեգմենտին:
Այս առումով տեղին է օգտագործել ժողովրդական այն խոսքն, ըստ որի՝ ինչ եղավ՝ մեռնողներին եղավ:
Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, ապա այստեղ գործ ունենք խորքային արատների հետ: «Մարտի 1»-ն այդ արատների խտացված դրսևորումն էր: Հետևաբար՝ պետք է ամեն ինչ անել նոր «Մարտի 1»-երից խուսափելու համար: Խուսափել չի նշանակում սպանել քաղաքականությունը և գոհանալ գերեզմանային կայունությամբ: Խուսափել նշանակում է քաղաքական կյանքն արդիականացնել ու կառուցել ժամանակակից պետություն:
«Մարտի 1»-ի հակառակ կողմը

Կորյուն Մանուկյան