Վենգերը մեկնաբանել է «Էստերսունդ»-ից կրած պարտությունը
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Էստերսունդ»-ից կրած տնային պարտությունը, որը, սակայն, չխանգարեց «զինագործներ»-ին հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:
«Առաջին խաղակեսում այնքան էլ լավ տեսք չունեինք: Երկրորդ խաղակեսն ավելի լավն էր: Ընդմիջումից հետո էներգիայով լեցուն էինք և վերահսկում էինք իրավիճակը, իսկ առաջին խաղակեսում կենտրոնացած չէինք և չգիտեինք, թե ինչպես է պետք վարվել գնդակի հետ:
«Էստերսունդ»-ը, գուցե, հնչեղ անուն չունի, բայց տեխնիկապես և թիմային խաղով բավական լավն է: Այնուամենայնիվ, ավելի լավ է շատ չխոսենք այսօրվա հանդիպման մասին և կենտրոնանանք մեր հաջորդ խաղի վրա»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football365.com-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին «Արսենալ»-ն Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում կմրցի «Ման. Սիթի»-ի հետ:

Աղբյուրը՝ sportal.am