Ալեքսանդր Լիվշից. «Աշխատեք ռուսների հետ, նրանք տեր են կանգնում իրենց խոստումներին»
«Ռուսաստանի կառավարությունը չի պատրաստվում ֆինանսապես օգնել համակարգաստեղծ ձեռնարկություններին։ Դրանց թիվը հասնում է 300-ի»։ Այս հայտարարությամբ երեկ հանդես է եկել Ռուսաստանի Ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը։
–Չեմ բացառում, որ նշված խոշոր ձեռնարկություններից որոշները հայտարարվեն սնանկ,-նշել է նախարարը։ Իրավիճակի առաջին զոհը, ըստ Կուդրինի, կարող է դառնալ «Ռուսալը»։
Հիշեցնենք, որ «Ռուսալը» Ռուսաստանի ամենախոշոր ալյումինի արտադրության ընկերությունն է։ Մինչև տնտեսական ճգնաժամի խորացումը, աշխարհի ալյումինային շուկայի 10%-ը, և երկրի շուկայի 70%-ը բաժին էր ընկնում «Ռուսալ»-ին։ Ձեռնարկությունը ալյումին և բոքսիտ արտադրող աշխարհի երեք ամենախոշոր ընկերություններից մեկն էր։ Այսօր ընկերությունը պարտք է 70 վարկային կազմակերպությունների։
«Ռուսալի» հնարավոր սնանկ հայտարարվելն ուղղակիորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։ Ընկերության դուստր կազմակերպությունը հայկական «Արմենալն» է։ Ալյումինի համաշխարհային գների անկման պայմաններում ընկերությունը վերանայել էր 2009 թ.-ի իր հակաճգնաժամային քաղաքականությունը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, դա չի օգնի «Ռուսալ»-ին։
Ուշագրավ է, որ երեք տարի առաջ «Ռուսալ» ընկերության փոխտնօրեն Ալեքսանդր Լիվշիցը վստահեցնում էր, որ ««Արմենալը» փայլաթիթեղի լավագույն ձեռնարկությունն է Եվրոպայում, որի նմանը նույնիսկ Ռուսաստանում չկա», ավելացնելով, թե չի պատկերացնում այնպիսի իրավիճակ, որը կխափանի գործարանի աշխատանքները։ Այսօր արդեն սև հումորի հարթության վրա կարելի դիտարկել Լիվշիցի հետևյալ հայտարարությունը. «Աշխատեք ռուսների հետ, նրանք տեր են կանգնում իրենց խոստումներին և իրականացնում դրանք»։
Ամեն դեպքում՝ «Արմենալից» մեզ հայտնեցին, որ Ռուսաստանի Ֆինանսների նախարարի հայտարարության մասին տեղեկություններ չունեն և գործարանն աշխատում է բնականոն հունով ։

Վախթանք Մարգարյան