Կոալիցիան որոշում կայացրեց Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել Արմեն Սարգսյանին
Այսօր իշխանական կոալիցիան՝ ի դեմս իշխող Հանրապետականի և ՀՅ Դաշնակցության, որոշում կայացրեց Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին։
Արմեն Սարգսյանը խորհրդարան էր եկել, և ինչպես ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն ասաց, փակ հանդիման ընթացքում նա հանդես է եկել ելույթով։
Լրագրողներն Արմեն Սարգսյանին տեսնելու և հարց ուղղելու հնարավորություն չունեցան։
Նշենք, որ նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն։ Առաջադրման համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն հավաքված են։ Իշխող ՀՀԿ-ն՝ ՀՅԴ-ի հետ, արդեն հասցրել է հավաքել 60 պատգամավորի ստորագրություն, և, ինչպես Աղվան Վարդանյանն ասաց, բոլոր այն պատգամավորները, ովքեր Հայաստանում են, նրանք նույնպես իրենց ստորագրությունը կդնեն այդ առաջադրման տակ։

Աղբյուրը՝ Ազատություն