Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Էդվարդ Նալբանդյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելուն։
«Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»,-ասված է Էդ․Նալբանդյանի հայտարարությունում։

7or.am